
93-ամյա միայնակ տարեց կնոջ տնակում հոսանքը միացվեց (լուսանկարներ)

«Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստված «93-ամյա միայնակ տարեց կնոջ տնակը հոսանքազրկել են՝ պարտք ունենալու պատճառաբանությամբ» տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո մեր հայրենակիցներից ցանկություն հայտնեցին օգնություն տրամադրել միայնակ տատիկին:
Այսօր կեսօրին «Շիրակ կենտրոնի» աշխատակիցների կողմից վճարվեց տատիկի, ինչպես նախորդ երկու ամիսների, այնպես էլ առաջիկա մի քանի ամիսների համար հոսանքի վարձավճարը, որից հետո վերականգնվեց նրա տնակում հոսանքի մատակարարումը: Ավելացնենք, որ տատիկը իր տնակում վառարան չունի և այն տաքացնում է էլեկտրոէներգիայի միջոցով:
Այսօր փոխանցվեց նա և սննդամթերք և գումար, առօրյա ծախսերի համար: