Ներսես Երիցյանը հարստացել է 8,6 միլիոնով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» գրում է. Կենտրոնական բանկի փոխնախագահ, ՀՀԿ-ական Ներսես Երիցյանը, ով ժամանակին աշխատել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար, իսկ նախօրեին ՀՀ Սահմանադրական դատարանում պաշտպանում էր կուտակային կենսաթոշակային համակարգը, իր պաշտոնավարման ընթացքում բավականին լուրջ ունեցվածք է կուտակել։
Ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով նրա ներկայացրած հայտարարագրի՝ Երիցյանը նվիրատվության կարգով ստացել է 185 հազար դրամ արժողության հուշադրամ, և աշխատավարձից բացի, ամսական 193.6 հազար դրամ՝ ավանդի դիմաց ստացված տոկոսներից։
Մեկ տարվա ընթացքում Երիցյանի դրամական միջոցները միանգամից աճել են 8.6 մլն-ով։ Տարեսկզբին նա ունեցել է ավելի քան 4.3 մլն դրամ, իսկ տարեվերջին այդ թիվը դարձել է 12 մլն 950 հազար։
Կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։