ՍԴ-ն վերսկսեց պարտադիր կուտակայինի սահմանադրականության քննությունը
Այսօր Սահմանադրական դատարանը վերսկսեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի կուտակային պարտադիր բաղադրիչի հետ կապված դրույթների սահմանադրականության քննությունը:
ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ նախորդ նիստին վարչապետի հանձնարարականով ՍԱՊԾ ներկայացուցիչ Սմբատ Սաիյանը որպես հրավիրյալ փոխարինում էր ՀՀ աշխատանքիև սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, բայց այսօր արտեմ Ասատրյանն ինքը կներկայացնի կառավարության մոտեցումները:
Այսօր, հիշեցնենք, ՍԴ-ն կլսի կառավարության անդամներին, պարզաբանումներ կտան նաև ԿԲ անդամները, ապա կողմերը հանդես կգան եզրափակիչ ելույթներով և դատարանը կգնա խորհրդակցական սենյակ: