Ռուբեն Հակոբյան. Հայաստանը ՄԱԿ-ում դեմ քվեարկելով՝ առաջնորդվել է պետության շահերով. yerkir.am
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսօրվա ԱԺ ճեպազրույցում՝ անդրադառնալով ՄԱԿ-ում Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ բանաձևի ժամանակ Հայաստանի քվեարկությանը` ասել է, որ իր կարծիքով, Հայաստանը «դեմ» քվեարկելով բանաձևին՝ առաջնորդվել է պետության շահերով: Այս մասին տեղեկացնում է yerkir.am-ը:
«Գիտեմ, որ կարող եք զարմանալ: Կարող էր նաև ձեռնպահ քվեարկել, բայց այդքան էլ էական տարբերություն չկա «դեմ»-ի ու «ձեռնպահ»-ի միջև: Ես չեմ կարծում, որ Հայաստանի քվեարկությունը ճնշման ներքո է եղել: Ես հավատաքննիչ չեմ, բայց անհասկանալի կլիներ, եթե կողմ քվեարկեր»,- ասել է Ռուբեն Հակոբյանը:
Նրա խոսքով` պետք է նայել աշխարհակարգը, և նույն Ուկրաինան, Եվրոպան, Ամերիկան տեսնում են հստակ, թե ինչ է կատարվում Արցախում, այդ նույն Ուկրաինան ճանաչեց Կոսովոյի անկախությունը, բայց, Արցախի հետ կապված, Ուկրաինան երկակի ստանդարտներով է առաջնորդվում, և ինչո՞ւ այդ դեպքում Հայաստանը պետք է համամարդկային շահերով առաջնորդվի:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: