«Դ!եմ եմ»-ը դեմ է տալիս. «ՀԺ»
«ՀԺ»-ն գրում է. «Դ!եմ եմ» շարժման անդամներն ակտիվորեն նախապատրաստվում են այսօր կայանալիք հանրահավաքին։ Այն անցնելու է «Դ!եմ եմ»-ի անդամների նախատեսած ձևաչավավ, որի շուրջ անցյալ շաբաթ որոշակի տարաձայնություններ էին առաջացել խորհրդարանական չորս ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչների հետ։
Հիշեցնենք, շարժման ներկայացուցիչները պնդել էին, որ հանրահավաքում պետք է ելույթ ունենան հանրությանը հայտնի քաղաքական և մշակութային զործիչներ, ինչը, ըստ մամուլի հրապարակումների. ճիշտ չէր թվացել 4 ուժերի ներկայացուցիչներին։ Վերջիններս պնդել էին, թե հանրահավաքի ձևաչափը 4+1 է, և դա պետք պահպանվի։ Շարժման ակտիվիստները, սակայն, հայտարարել էին, որ գոյություն ունի 1 ձևաչավ քաղաքացու ձևաչափը. և չորս ուժերից մեկական ներկայացուցիչ պետք է ելույթ ունենա հարթակից որից հետո, մյուս հրավիրյալներ նման, իջնի և կանգնի ժողովրդի կողքին, իսկ հարթակում կանգնելու են շարժման անդամները, ովքեր և որոշում են, թե ով պետք ելույթ ունենա ու ինչպես պետք կազմակերպվի շարժումը։
Չորս ուժերի հետ «Դ!եմ եմ»-ը հանդիպումն ավարտվել էր առանց կոնկրետ արդյունքի և կասկածի տակ էր՝ չորսի ներկայացուցիչներն ընդհանրապես ելույթ կունենա՞ն, այսօր, թե՝ ոչ։ Վերջիններս, սակայն, ի վերջո որոշեցին մասնաւկցել այսօրվա հանրահավաքին։
Հասկանալով, որ «Դ!եմ եմ» շարժումը ավելի ու ավելի է լրջանում. նախօրեին Տիգրան Սարգսյանը երկխոսության կոչ արեց։ Ի՞նչ Է սպասվում այսօր է դրանից հետո, մեր այս հարցերին երեկ պատասխանել է «Դ!եմ եմ»-ի նախաձեռնողներից Դավիթ Մանուկյանը։
– Դավիթ, հանրահավաքը կարծես ձեր նշած ձևաչափով է լինելու։ Այդպե՞ս է։ Եվ ովքե՞ր են ելույթ ունենալու հանրահավաքում։
– Այդպես Է։ Այստեղ որոշում կայացնողը «Դ!եմ եմ» թիմն է՝ ով է խոսելու, ով չի խոսելու։ Այլ բան է, որ որոշակի ուժ կարող է ասել, որ այդ ձևաչափն իր համար ընդունեի չէ և կարող է չմասնակցել։ Չորս ուժերը քննարկել են և ձևաչափի հետ համաձայնել են, որ իրենք այդ ձևաչափում տեսնում են իրենց։ Իրենք կմասնակցեն և ելույթ կունենան։ Ելույթ կունենան նաև Նիկոլ Փաշինյանը, ժիրայր Սեֆիլյանը, Աշոտ Ադամյանը։ Այս պահին ուղղակի հստակ է. որ այդ չորս ուժերի ներկայացուցիչները և մյուսները կխոսեն հարթակից և կմիանան ժողովրդին։
– Վարչապետը «Դ!եմ եմ»–ին երկխոսության առաջարկ արեց, որից հետո դուք հանդես եկաք հայտարարությամբ։ Բայց տեղեկություններ կան, որ Տիգրան Սարգսյանը փորձում է, այսպես ասած, լեզու գտնել ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ, ինչի մասին «Հժ»–ն այսօր գրել էր։ Ձեր կարծիքով, դա ինչպե՞ս կարող է ավարտվել։ Պառակտում կարո՞ղ է մտնել թիմում։
– Ես մի բան կարող եմ վստահ ասել, այո՝ ՏՏ ոլորտից շատ մարդիկ կան մեր շարժման մեջ. բայց ես վստահ եմ, որ որևէ մեկը չի պատրաստվում փոքրիկ սակարկությունների, առևտրի կամ գործարքի գնալ։ Կա հստակ պայքարի առարկա, անգամ մեր թիմի անունն է այդպիսին «Դ!եմ եմ պարտադիր բաղադրիչին», որովհետև խնդիրը պարտադիր բաղադրիչի դեմ է, և որևէ այլ սակարկության պարտադիրի կոնտեքստում անընդունելի է։ Միանշանակ արձանագրենք մեր թիմը կատեգորիկ մերժում է այլ մոտեցում և մանր մունր սակարկությունների չի գնալու։ ՏՏ ոլորտն աոանձնացել է նրանով, որ ի սկզբանե շարժման սկիզբը դրել են այդ ոլորտի մի քանի աշխատակիցներ, բայց այս պայքարը ՏՏ ոլորտի պայքարը չէ, և կարծում եմ, որ եթե իշխանությունները թիրախ են դարձրել ՏՏ ոլորտը և նրանց հետ փորձում են լեզու գտնել, դա սխալ մոտեցում է, որովհետեւ սա արդեն շատ վաղուց ՏՏ ոլորտի պայքարը չէ, սա մի ամբողջ ազգի պայքար է. և իշխանությունների հաշվարկն ուղղակի սխալ է։
-Մարտի 28-ին, երբ ՍԴ-ն կսկսի քննել պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին դիմումը, միջոցառում նախատեսվա՞ծ է։
-Նման որոշում դեռ չկա, բայց հանրահավաքի ժամանակ մենք մարդկանց կտանք հստակ մեսիջներ, թե հետագայում ինչ է լինելու, ինչ ենք պատրաստգվում անել։ Մի բան միայն շեշտեմ, որ սխալ պատկերացում կա 28-ի հետ կապված։ Պարտադիր չէ, որ այդ ինչ-որ բան լինի, դա ընդամենը առաջին նիստի օրն է։
– Այսինքն, պայքարը կշարունակվի՞։
– Ոչ միայն կշարունակվի, ես վստահեցնում եմ, որ ավելի մեծ թափ կհավաքի։ Իհարկե, Մայդանի խնդիր չկա, թեև մարդիկ կան, որ Մայդանից են խոսում։ Բայց մեր քայլերը պիտի լինեն, այո, ինչ–որ տեղ ռադիկալ, սակայն օրենքի շրջանակներում։ Պայքարի շատ տարբերակներ կան և մենք ճիշտ ժամանակին պետք է մեր քայլերը ւճիշտ գնահատենք ու որոշում կայացնենք։ Պայքարն այնքան պիտի տանենք, մինչև հասնենք մեր ուզածին։
Աստված չանի, որ սխալ որոշում կայացվի, այդ պարագայում կմնա փողոցի պայքարը։ Փողոցն էլ է պայքարի հարթակ։
Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։