
Ուկրաինան Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը կստորագրի նախագահական ընտրություններից հետո

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ Ուկրաինան Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի տնտեսական մասի ստորագրմանը պատրաստ կլինի երկրում նախագահական ընտրություններից հետո, հաղորդում է ԻՆՏԵՐՖԱՔՍ գործակալությունը:
Յացենյուկը նշել է, որ համաձայնագրի ստորագրումը «փաստացի ընդունումն է, որ Ուկրաինան դառնում է միասնական եվրոպական տարածքի մաս»: «Սա ապագայում Ուկրաինայի` ԵՄ անդամակցության համար կարեւոր առաջին քայլերից մեկն է»,-ընդգծել է Ուկրաինայի վարչապետը:
Նա նշել է, որ եվրոպական շուկա մտնելու ու համապատասխան մաքսատուրքեր չվճարելու հնարավորությունը Ուկրաինայի տնտեսությանը թույլ կտա առաջին տարվա համար ստանալ ավելի քան 400 մլն դոլար: