Բաժիններ՝

Թուրքիայում Twitter -ն արմատախիլ կարվի. Էրդողան

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե իշխանությունները մտադիր են Թուրքիայի տարածքում  արգելափակել մուտքը  Twitter, հաղորդում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականը:

«Հիմա մենք ունենք դատարանի համապատասխան սանկցիան: Մենք արմատախիլ կանենք Twitter-ը», -հայտարարել է Թուրքիայի վարչապետը:

Նա միաժամանակ նշել է, որ միջազգային հանրության արձագանքն իրենց  չի հետաքրքրում: «Դա ազատության հետ կապ չունի: Արագ քայլեր ենք ձեռնարկում, քանի որ խոսքը երկրի անվտանգության մասին է»,-ասել է Էրդողանը:

Նա օրերս նաեւ հայտարարել էր, թե Թուրքիայի բնակիչներին կարող է արգելվել օգտվել YouTube –ից եւ Facebook-ից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31