
Ուկրաինան Ռուսաստանից պահանջում է վերադարձնել ԽՍՀՄ Խնայբանկի մոտ 80 մլրդ դոլարի ավանդները

Ուկրաինայի արդարադատության նախարար Պավել Պետրենկոն հայտարարել է, որ Ուկրաինան Ռուսաստանին ԽՍՀՄ Խնայբանկի մոտ 80 մլրդ դոլարի չափով ավանդները վերադարձնելու պահանջ է ներկայացնելու, հաղորդում է УНН գործակալությունը:
«Խոսքը նախկին Խնայբանկի ավանդների մասին է, որոնք ՌԴ-ն 1992թ. հունվարի 1-ի դրությամբ չի վերադարձրել Ուկրաինայի Խնայբանկի հաշվեկշռին: Դա մոտ 80 մլրդ դոլար է կազմում` առանց որեւէ ինդեքսացիայի»,-նշել է Պետրենկոն: