Հայաստանի քաղաքագենտների միության վարչության հայտարարությունը
Քրեական հետապնդման անվան տակ երկու տարուց ավել շարունակվող խայտառակ քաղաքական հալածանքը, որը սկսվեց ՔՀՄ նախագահի 2012 թվականի ԱԺ ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրացուցակով մասնակցությունից և միասնական ընտրական շտաբի աշխատանքների համակարգումից, Հմայակ Հովհաննիսյանի պատգամավորական մանդատից հրաժարվելու պատճառ դարձավ, նշանավորվեց ՀՔՄ կենտրոնական գրասենյակի մուտքի ավերումով, թևակոխում է Եվրադատարան հասնելու կարևորագույն հանգրվան:
Այս գործը գալիս է ևս մեկ անգամ բացահայտելու քաղաքական հաշվեհարդարների նպատակով դատաիրավական համակարգի օգտագործման տեխնոլոգիաների ամբողջական զինանոցը, ցույց տալու Հայաստանում հրապարակային քաղաքական գործունեության նկատմամբ ամեն գնով կոշտ վերհսկողություն իրականացնելու իշխանությունների ձգտումը, այդ ձգտման չբավարարաման դեպքում դատական հետապնդումների անխուսափելիությունը:
Հայաստանի քաղաքագենտների միության վարչություն