Բաժիններ՝

ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան չեն ճանաչում Ղրիմի հանրաքվեի արդյունքները

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը հայտարարել է, որ Ղրիմի հանրաքվեի արդյունքները լեգիտիմ չեն կարող համարվել, հաղորդում է  Reuters-ը: «Մեծ Բրիտանիան չի ճանաչում հանրաքվեի արդյունքները, ինչպես միջազգային հանրության մեծ մասը»,-հայտարարել է Հեյգը:

Նույնաբովանդակ հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը` Ռուսաստանին կոչ անելով անհապաղ միջոցներ ձեռնարկել Ուկրաինայում «անիմաստ եւ վտանգավոր» լարվածությունը թուլացնելու ուղղությամբ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը նույնպես չի ընդունում հանրաքվեի արդյունքներրը, որոնք անցկացվել են բռնության սպառնալիքով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31