Բաժիններ՝

Ջորջ Սորոսը կանխատեսում է Եվրամիության փլուզումը

«Եվրամիության ողբերգությունը» կոչվող իր գրքում ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսը վերլուծել է այս կառույցում ստեղծված իրավիճակը եւ հանգել այն եզրակացության, որ ներկայումս Եվրամիությունում ահագնանում է ֆինանսատնտեսական անհավասարակշռությունը, ինչի պատճառով Եվրամիությանը փլուզում է սպառնում:

«Եվրամիության եւ եվրագոտու հիմնական խնդիրն այն է, որ ԵՄ վարկատու եւ վարկառու երկրների միջեւ անդուդը գնալով խորանում է: Եվրամիությունը գնում է դեպի լճացում, որը կխորացնի անհավասարակշռությունը»,-ֆինանսիստին է մեջբերել ԻՏԱՌ- ՏԱՍՍ-ը:

Նա միաժամանակ նշել է, որ «ֆինանսական ճգնաժամի ամենասուր փուլն» անցել  է, եւ հիմա ԵՄ-ն քաղաքական ճգնաժամի շեմին է, որն արտահայտվում է երկու հարթության վրա. եվրոյի հետ կապված դժվարություններ, ինչպես նաեւ բարդություններ Մեծ Բրիտանիայի եւ ԵՄ հետ հարաբերություններում: «Արդյունքում ծայրահեղ աջերը կարող են ստանալ ԵՄ երկրներում ձայների մինչեւ 1/3-ը, ինչը հսկայական ազդեցություն կունենա ԵՄ համար եւ մեծ սպառնալիք կարող է պարունակել»,-նշել է Սորոսը:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31