Իշխող ՀՀԿ-ն կրկին հաղթեց ընդդիմությանը. aravot.am
Այսօր հանրապետության 53 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին: 40 համայնքներում համայնքի ղեկավարի ընտրություններ էին, 43 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ:
Իշխող ՀՀԿ-ից առաջադրվել են 40 համայնքի ղեկավարի թեկնածուներ, 110 ավագանու անդամի թեկնածու: Կոալիցիոն ՕԵԿ-ից մեկ համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրվել: Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունից առաջադրվել է ավագանու անդամի մեկ թեկնածու, ՀՅԴ-ից համայնքի ղեկավարի մեկ եւ 5 ավագանու անդամի: Այլընտրանք ԲՀԿ-ից համայնքի ղեկավարի` 4, ավագանու անդամի 15 թեկնածու: Ընդդիմադիր ՀԱԿ-ն այս ընտրություններին չի մասնակցել:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն Aravot.am-ի հետ զրույցում չցանկացավ բնութագրել ընդդիմության այս պասիվությունը: «Ես կարող եմ փաստել մեկ բան. այն, որ ավագանու անդամների թեկնածուներից որեւէ մեկի գրանցումը չի մերժվել, համայնքի ղեկավարի թեկնածուներից միայն մեկի գրանցումն է մերժվել` ընտրագրավ չվճարելու հիմքով, նշանակում է, որ ընտրական հանձնաժողովներում ընդհանրապես, որեւէ խոչընդոտ գոյություն չունի: Թե ինչո՞ւ համապատասխան կուսակցությունների ներկայացուցիչներն ընտրապայքարին չեն մասնակցում, իրենց պետք է հարցնել»,- ասաց Տիգրան Մուկուչյանը:
Ընտրական տեղամասերում այժմ ամփոփման աշխատանքներ են ընթանում, նախնական տվյալները հայտնի կլինեն մի փոքր ուշ, բայց ընդհանուր պատկերը վկայում է, որ իշխող ՀՀԿ-ն իր առաջնային դիրքը կպահպանի: Ընտրությունների ընթացքը դիտարկել են յոթ հասարակական կազմակերպություններ: Տիգրան Մուկուչյանն ասաց, որ ընտրատարածքներում` հեռախոսակապի միջոցով ստացած տեղեկությունների համարձայն, քվեարկության ողջ օրվա ընթացքում դիմում-բողոքներ չեն ներկայացվել, որեւէ արտառոց խախտման, որեւէ ահազանգ չի եղել: ԿԸՀ-ն նույնպես դիմում-բողոքներ չի ստացել:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: