Բաժիններ՝

Խոդորկովսկին հանդես է եկել Մայդանի առջեւ

ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին այսօր հանդես է եկել Մայդանում, հաղորդում է Agence France-Presse-ը:

Իր խոսքը Խոդորկովսկին սկսել է «Փա’ռք նոր ժողովրդավարական Ուկրաինայի ժողովրդին» արտահայտությամբ, ինչին ի պատասխան Մայդանում գտնվողները վանկարկել են «Ռուսաստան, ոտքի կանգիր»:

«Այստեղ չկան ֆաշիստներ եւ նացիստներ: Ավելի ճիշտ, դրանք ավելին չեն, քան Մոսկվայի կամ Պետերբուրգի փողոցներում»,-հայտարարել է Խոդորկովսկին` անդրադառնալով Ռուսաստանի  կողմից Մայդանի մասնակիցների հասցեին հնչող մեղադրանքներին: Նա հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանությունները խրախուսել են ուկրաինացի իրավապահների ուժային գործողությունները ընդդեմ եվրամայդանի մասնակցների:

Սակայն, ըստ Խոդորկովսկու, կա նաեւ «ուրիշ Ռուսաստան» եւ մարդիկ, «որոնց համար ռուս եւ ուկրաինացի ժողովուրդների միջեւ բարեկամությունն ավելի կարեւոր է իրենց սեփական ազատությունից»:

Վերջում Խոդորկովսկին հույս է հայտնել, որ Ուկրաինան ու Ռուսաստանը զարգացման միասնական` եվրոպական ուղի ունեն: Նրա խոսքերն ընդունվել են «Կեցցե’ս», «Շնորհակալություն» բացականչություններով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31