Բաժիններ՝

Ձորաղբյուրում վարակված կենդանիները ոչնչացվել են, մարդիկ հետազոտվում են. «Փաստինֆո»

Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում հայտնաբերված 38 հիվանդ կենդանիներից 36-ն արդեն ենթարկվել է սանիտարական սպանդի, մյուս 2-ի դեպքում մասնագետների կասկածները հիմնավորելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ հետազոտության: Կենդնիները մեկուսացվել են, կատարվել է կրկնակի նմուշառում: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությամ մամուլի քարտուղար Արմինե Սուքիասյանը:

Հիշեցնենք` մարտի 3-ին Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքում «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում կատարվող կենդանիների հակաանասնահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների ընթացքում ծառայության աշխատակիցները հայտնաբերել էին բրուցելյոզով հիվանդ 38 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի:

Ի դեպ, այս տարվա պլանային աշխատանքները պատահակ չէ, որ սկսվել էին հենց այս գյուղից: Ինչպես ասել է ծառայության մամուլի քարտուղար Արմինե Սուքիասյանը, «Ձորաղբյուրում վարակի դեպքեր էին գրացվել նաև անցյալ տերվերջին, և քանի որ համայնքում արդեն խնդիր եղել էր, որոշվեց այստեղ պլանային աշխատանքները նախատեսվածից շուտ սկսել»:

Ծառայությունը գրությամբ դիմել է առողջապահության նախարարություն` գյուղի բնակչության շրջանում ևս հետազոտություններ անցկացնելու համար: Առողջապահության նախարարությունը բնակչության շրջանում վարակի առկայության մասին առայժմ որևէ հայտարարություն չի արել:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս