
Մայակովսկի գյուղում երկու տարեկան երեխան ընկել է գետը

Մարտի 9-ին, ժամը 14.28-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բնակիչ՝ 2012 թ. ծնված Շ. Ք.-ը կորել է (ենթադրվում է ընկել է գետակը). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Հրշեջ-փրկարարները Գետիկ գետի մեջ հայտնաբերել են երեխայի դին:
Արտակարգ իրավիճակների նախարարություն