Բաժիններ՝

Ողբերգական վրաերթ Երեւանում. Ջիպի վարորդը անօգնական է թողել իր զոհերին ու դիմել փախուստի. shamshyan.com

shamshyan.com –ի փոխանցմամբ`  մարտի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 01:00-ի սահմաններում քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Բագրատունյաց պողոտայում թիվ 1/4 հասցեի դիմաց (Երեւանյան լճի հարեւանությամբ) վրաերթ է տեղի ունեցել, ինչի հետեւանքով մեկ հոգի տեղում մահացել է, եւս մեկը տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանությունը տեղում պարզել է, որ նշված հասցեի դիմաց անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել անձը չպարզված մոտ 25-30 տարեկան տղամարդու եւ Ջրվեժ գյուղի բնակիչ, 21-ամյա Արման Գյուլումյանին, որից հետո վերջինս հանդիպակած երթեւեկելի գոտի շպրտվելուց հետո վրաերթի է ենթարկվել Արմավիրի մարզի Արմավիր գյուղի բնակիչ, 37-ամյա Հայկ Սրապիոնյանի կողմից վարած Օպել մակնիշի 34 TՍ 843 համարանիշի ավտոմեքենայի կողմից:

Վրաերթի հետեւանքով անձը չպարզած տղամարդը տեղում մահացել է, իսկ Ա. Գյուլումյանը Շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս