Վիճաբանությունը վերածվել է կռվի, ապա՝ դանակահարության
Երևանի 16-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2 ընկերների հետ միասին գնացել է Երևանի դպրոցներից մեկի «երկրպագուհուն» տեսնելու: Ըստ մեղադրանքի՝ այդ օրը դպրոցի մոտակայքում միմյանց երկար նայելու պատճառով վիճաբանություն է սկսվել այս երեքի և մեկ այլ երիտասարդի միջև, ինչից հետո պարզաբանումներ ստանալու համար, բարձրացել են «Հայորդաց տան» մոտակայք: Նշված հարցի շուրջ նրանց միջև ծագել է վիճաբանություն և այն վերածվել է կռվի, այդ ընթացքում նրանց է մոտեցել մի տղա, ում 16-ամյա տղան սուր կտրող-ծակող գործիքով մեկ անգամ հարվածել է որովայնի ձախ հատվածին` հասցնելով որովայնի առաջնային պատի ծակած-կտրած, թափանցող վիրավորման` բարակ աղու և վայրեջ հաստ աղու միջընդերքի վնասումով` առաողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող:
16-ամյա տղային մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մաս): Որպես խափանման միջոց է ընտրվել հսկողության հանձնելը:
Քրեական գործն արդեն դատարանում է: