Բաժիններ՝

7 մթերք` առողջ ոսկրային համակարգի համար

aroxj.am-ը գրում է. Գարնանը հաճախ հանդիպող առողջական խնդիրներից մեկն էլ հոդացվերն են: Ոսկրային համակարգի հետ կապված խնդիրները  սրվում են հատկապես այս սեզոնին: Այս խնդրի դեմ պայքարելու և ցավը մեղմելու համար պետք  է հետևել սննդակարգին:

Մեր հոդերը և ոսկրային հյուսվածքները կարելի է համեմատել հեծանիվի մեխանիզմի հետ: Եթե հեծանիվի մեխանիզմը ժանգոտում է՝ դժվարանում է առաջ շարժվել, իսկ երբ դրա համար օգտագործում ենք հատուկ յուղեր, այն դառնում է գրեթե նոր և կարելի է օգտագործել առանց մտահոգվելու: Նույնը կարելի է ասել հոդերի մասին: Մեր հոդերի   «խնամքի» միջոցները հետևյալ  մթերքներն են`

Սև լոբի:  Ցանկալի է ընտրել լոբու հենց սև տեսակը, որովհետև այն իր մեջ պարունակում է մի քանի անգամ ավելի շատ օգտակար հավելումներ: Սա շատ օգտակար սննդատեսակ է հենց հոդերի և ոսկրային համակարգի համար:

Բրոկոլի: Բրոկոլին արդյունավետ սնուցում է հոդերը:

Իմբիր: Ասիայում իբմիրը դեռ հնուց օգտագործել են հոդացավերի և ուռուցքների դեմ պայքարելու համար:

Կաղամբ: Կաղամբը պարունակում է բաղադրիչներ, որոնք կարելի է ասել խնամում են մեր հոդերը`

  • Վիտամին A, C, K,
  • Կալցիում
  • Մանգան /արդյունավետ ազդեցություն ունեն հյուսվածքների վերականգնման ժամանակ/
  • Մեղր

ՊապայաԿանոնավոր պապայա օգտագործելու դեպքում ապահովագրված կլինեք ռևմատիզմից:

ՆուշՕգնում է պաշտպանել հոդերի արտաքին բջիջները:

Սաղմոն:  Օմեգա 3-ը պաշտպանում է բարակ հյուսվածքները, հոդերն ու ոսկրերը:

Չպետք է մոռանալ, որ հոդային խնդիրներից խուսափելու և ամուր ոսկրային համակարգ ունենալու համար օգտակար է նաև առավոտյան վազքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս