Ծառուկյանին կհյուրընկալի՞ Լևոն Տեր-Պետրոսյանը «ՀԺ»

«Հայկական ժամանակը» գրում է. Դատելով նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի երեկվա հայտարարությունից՝ եկող շաբաթ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկանի հյուրը լինելու է Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
Երեկ Ծառուկյանը ԲՀԿ կենտրոնական գրասենյակում ընդունել է ՀՅԴ ղեկավար կազմին, որից հետո էլ Օսկանյանը հայտարարել է, թե ուրախ կլինեն եկող շաբաթ նույն սրահում հյուրընկալել ՀԱԿ-ի, ինչպես նաև «Ժառանգության» ներկայացուցիչներին։
Երեկվա ԲՀԿ-ՀՅԴ հանդիպումը երկար չի տևել. դրա ընթացքում խոսվել է համախմբման անհրաժեշտությունից, բայց կոշտ գնահատականներ չեն հնչել, նաև վարչապետի պաշտոնանկությունից խոսք չի գնացել։
Գործող վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի շուրջ ծավալուկն քննապկում չի եղել նաև երեկ տեղի ունեցած խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերի փակ հանդիպման ընթացքում։ «ՀԺ»-ի թղթակցին հայտնի է դարձել, որ երկուշաբթի մեկնարկելիք քառօրյայում այդ հարցը չի դրվելու։

Ավելի մանրամասն կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս