
Շղթայական ավտովթար Իսակովի պողոտայում. կան վիրավորներ. shamshyan.com

shamshyan.com –ի փոխանցմամբ`մարտի 6-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 14/2 շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 34-ամյա Կարեն Հովհաննիսյանի վարած Nissan մակնիշի 77 TL 777 համարանիշի, 40-ամյա Կարեն Աբգարյանի վարած Toyota մակնիշի 77 UD 774 համարանիշի և 49-ամյա Նորայր Փիլոյանի վարած Volkswagen մակնիշի 32 ՕL 442 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Volkswagen-ի վարորդ Ն. Փիլոյանն ու Nissan -ի ուղևոր, Երևանի բնակիչ 19-ամյա Ռոման Մնացականյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: