Բաժիններ՝

Ուկրաինայի հայերը «շատ մտահոգ են». «Ազատություն»

«Ուկրաինայի հայերը շատ մտահոգ են, թե ինչ է տեղի ունենալու երկրում»: «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ հեռախոսազրույցում այս մասին ասել է Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը։

Ըստ նրա՝ Ուկրաինայում բնակվող շատ հայերի եկամուտը զգալիորեն նվազել է, իսկ ոմանք մտածում են կա՛մ Հայաստան, կա՛մ Ռուսաստան տեղափոխվելու մասին։

«Ազատության» հարցին՝ արդյոք Ուկրաինայի հայերը հարում են քաղաքական որևէ թիմի, Գրիգորիս արքեպիսկոպոսը պատասխանեց, որ հայերը հիմնականում քաղաքական առումով շատ ակտիվ չեն, բայց «բոլոր կողմերում էլ հայեր կան, հնարավոր չէ ընդհանուր խոսել համայնքի քաղաքական կողմնորոշման մասին»։ «Հայերը փորձում են լինել զգույշ և ցայտուն կեպով չդիրքորոշվել ոչ մեկի կողմը», – ասել է Ուկրաինայի Հայոց թեմի առաջնորդը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս