Ում է «շեֆ» ասում Գալուստ Սահակյանը

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում հայտարարել էր, որ իշխանության ներկայացուցիչների մի ստվար հատված «շեֆ» ասում է Վլադիմիր Պուտինին: «Սերժ Սարգսյանին չեն շեֆ ասում, Պուտինին են շեֆ ասում: Ներառյալ՝ ոչ իշխանական չորս ուժերից կան մարդիկ, ովքեր «շեֆ» են ասում Պուտինին: Համոզված եմ, որ Սերժ Սարգսյանի համար էլ շեֆը Պուտինն է»,- ասել էր նա:

168.am-ը ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց, թե ո՞ւմ է ինքը «շեֆ» ասում: Ի պատասխան նա նշեց. «Ես շեֆ եմ ասել միայն իմ հորը, որը կենդանի չէ: Արամ Սարգսյանին հակադարձել չեմ ուզում, որովհետև նա Վազգեն Սարգսյանի եղբայրն է, ուրիշը որ ասեր, հատուկ խոսք կասեի»:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31