
Ռադան ուղերձ է ընդունել` ուղղված Ուկրաինայի անվտանգության երաշխավոր երկրներին

Ուկրաինայի Գերագույ ռադայի դռնփակ նիստում այսօր երեք որոշում է ընդունվել, հաղորդում է Цензор.НЕТ-ը:
Դրանից մեկով ռադան դիմել է անվտանգության երաշխավոր պետություններին` Ուկրաինայի տրածքային ամբողջականությունն ապահովելու համար:
Խորհրդարանը նաեւ համերաշխություն է հայտնել Ուկրաինայի զինված ուժերին եւ հայտարարել է Զինված ուժերի` լիակատար մարտական պատրաստվածության անցնելու մասին:
Բացի այդ, Գերագուն ռադան անհրաժեշտ է համարել Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու նպատակով խմբի ձեւավորումը: Որոշման մեջ Ուկրաինա զորքեր չմտցնելու պահանջ է ներկայացվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: