
«Բատկիվշինա» կուսակցության խորհրդարանական խմբակցության առաջնորդ Արսենի Յացենյուկի առանձնատունը (լուսանկարներ)

news.bigmir.net կայքը հրապարակել է Ուկրաինային ներկա և նախկին իշխանությունների ներկայացուցիչների բնակարանների և ամառանոցների լուսանկարները: Հրապարակվել են նաև «Բատկիվշինա» կուսակցության խորհրդարանական խմբակցության առաջնորդ Արսենի Յացենյուկի քոթեջի լուսանկարները: Նրա քոթեջը գտնվում է Ուիկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի տան հարևանությամբ, այն երկու հարկանի է, 298 քառակուսի մետր տարածքով: Քոթեջի հարևանությամբ փոքր վայր է կառուցված՝ անվտանգության աշխատակիցների համար: