Բաժիններ՝

Ղրիմում վայրէջք է կատարել ռուսական 13 օդանավ. Կունիցին

Ղրիմում Ուկրաինայի նախագահի մշտական ներկայացուցիչ  Սերգեյ Կունիցինը հայտարարել է ռուսական դեսանտով 13 Իլ -76 օդանավի ժամանման մասին:

Ղրիմաթաթարական ATR հեռուստաընկերության եթերում նա հայտարարել է, որ յուրաքանչյուր օդանավում մոտ 150 դեսանտային է  գտնվում:

Նա կարծիք է հայտնել, որ թերակղզում Ռուսաստանի ռազմական ներխուժում է  տեղի ունենում: «Եւ դա մատուցվում է այնպես, թե իբր բնակչությունը վրդովված է, իսկ մենք պաշտպանում ենք, որ նրանք չհարձակվեն: Մենք հրաշալի հասկանում ենք, որ ոչ մի նման սպառնալիք մինչ օրս չի եղել եւ ոչ ոք ոչ մեկի վրա չի հարձակվել»,-ասել է նա:

Ըստ նրա` «ներխուժման» մասնակիցները սպասում են, որ ուկրաինացի զինվորականները կրակեն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս