Յանուկովիչը հետխորհրդային առաջնորդներից ամենացինիկն է. Սաակաշվիլի

Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Կիևում հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահի պաշտոնից պաշտոնանկ արված Վիկտոր Յանուկովիչն այլ երկրների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ պարծեցել է, թե որքան կոռումպացված է.

«Նա շատ հնչեղ հայտարարել է, թե ինչպես է կոռուպցիոն հակումներ առաջացրել բարձրաստիճան չինովնիկների շրջանում, Գերագույն դատարանում ու Սահմանադրական դատարանում: Նրա համար միևնույնն էր, թե ում հետ է խոսում, այդ մարդը որևէ պատկերացում չի ունեցել բարոյականության մասին:

Յանուկովիչը բացառիկ էր հետխորհրդային առաջնորդների թվում, անգամ Միջին Ասիայի բռնապետների շրջանում, որոնք հայտնի են իրենց անխղճությամբ ու կոռումպացվածությամբ: Մյուսներն էլ են ցինիկ եղել, սակայն ոչ այդ աստիճան, որ բացահայտեն իրենց: Ես չզարմացա, որ նա արել է այդ ամենը, ես զարմացա, թե ինչպես նա բաց հայտարարեց այդ մասին:

Նա հիացել է նաև այն փաստից, որ կարողացել է մանիպուլացնել դատարաններին: Դա այնպիսի մարդկանց ցուցիչ է, որոնք նախկինում խնդիրներ են ունեցել օրենքի հետ: Դա բավական խորհրդային մտածելակերպ է: Յանուկովիչին հատկապես հանգիստ չի տվել նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի հարցը: Նրան թվում էր, թե Տիմոշենկոն հավերժ պետք է մնար բանտում»:

Տեսանյութեր

Լրահոս