Աշոտյանը նախանձո՞ւմ է Լյուդմիլա Սարգսյանին

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը ակնհայտ նախանձի դրսևորումներ է տեսնում իր նկատմամբ՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի կողմից: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Լյուդմիլա Սարգսյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ ամբիոնից ԿԳ նախարարի կողմից իր հասցեին հնչեցված հայտարությանը: Հիշեցնենք, որ Ա. Աշոտյանը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճում ասել էր, թե ամենաքաղաքականացված ուսանողուհին ՀԱԿ խմբակցության կին պատգամավորն է, ով սովորում է Հյուսիսային համալսարանում: Նա հավաստիացրեց, թե ինքը Աշոտյանի հայտարարությունից իրեն վատ չի զգում, ապա շեշտեց. «Այդ առավելությունը շատերը չունեն, իսկ ես նորից վայլում եմ ուսանող լինելու հաճույքը։ Իսկ Աշոտյանի հոգեբանությունը ծերացող մարդու հոգեբանություն է։ Ես ակնհայտ նախանձի դրսևորումներ եմ տեսնում Աշոտյանի մոտ իմ նկատմամբ, քանի որ արդեն հետագայում նախկին նախարարն այլևս հնարավորություն չունի ուսանող լինելու, իսկ ուսանողը դեռ կարող է նախարար դառնալ»,-եզրափակեց նա։

Տեսանյութեր

Լրահոս