«Եթե խափանման միջոցը փոխված չէ, հետևաբար հիմքերը դեռևս առկա են». Կոստանյանը՝ Վարդան Պետրոսյանի մասին
Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողները ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից հետաքրքրվեցին՝ արդյոք ժամանակը չէ՞ վերացնել Վարդան Պետրոսյանի կալանավորումը, քանի որ քրեական գործն արդեն ուղարկվել է դատարան: Գևորգ Կոստանյանն ի պատասխան ասաց, որ խափանման միջոց ընտրվում է առնվազն հինգ հիմքերի առկայության դեպքում. «Որ պահին որ վարույթն իրականացնող մարմինը գտնի, որ այդ հիմքերն արդեն չկան խափանման միջոցի կիրառման համար, կփոխի խափանման միջոցը: Եթե խափանման միջոցը փոխված չէ, հետևաբար հիմքերը դեռևս առկա են»: Անդրադառնալով մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերի քննությանը՝ Գևորգ Կոստանյանը վստահեցերեց, որ այդ գործով այս գործով կատարվում են բոլոր անհրաժեշտ քննչական օպերատիվ գործողությունները. «Ես ձեզ վստահեցնում եմ, որ այդ գործով իրականացվում են բոլոր անհրաժեշտ օպերատիվ քննչական աշխատանքները, որպեսզի առավելագույնս ապահովեք արդյունավետ քննության սկզբունքի իրագործումը, և այդ առումով վստահ եմ, որ մենք առիթ կունենանք քննարկելու բոլոր հանգամքները մանրամասն»: