
Գևորգ Կոստանյանը կցանկանա՞ր շքեղ առանձնատուն ունենալ

Լրագրողներն այսօր ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից հետաքրքրվեցին՝ ինչ տպավորություն գործեցին Ուկրաինայի գլխավոր դատախազի շքեղ առանձնատան լուսանկարները: «Բացասական»,- ի պատասխան ասաց Գևորգ Կոստանյանը: Վերջինս նշեց, որ չի կարող պատասխանել այն հարցին, թե արդյոք Հայաստանում կա՞ն նման շքեղ առանձնատներ ունեցող դատախազներ: Հարցին՝ արդյոք ինքը ցանկություն ունի՞ նման շքեղ առանձնատուն ունենալու, Գ. Կոստանյանը պատասխանեց. «Շքեղությունն ու ցանկությունը տարբեր բաներ են»: