Ինչու է Մարգարիտ Եսայանը դեմ Մարտի 1-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկին

«Հիմա կասեն՝ ծախված Մարգարիտ Եսայանը դեմ է Մարտի մեկի հանձնաժողովի ստեղծմանը»,- ԱԺ ամբիոնից անկեղծացավ ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը՝ անդրադառնալով ՀԱԿ խմբակցության՝ Մարտի մեկի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկին: «Ես գիտեմ իմ քաղաքական թիմի որոշումը, բայց ունեմ այնքան տղամարդկություն կանգնելու ու ասելու, որ կողմ եմ հանձնաժողովի ստեղծմանը, բայց չեմ ասում, որովհետև կողմ չեմ, ես ունեմ այնքան տղամարդկություն, որ կրող եմ ասել կողմ չեմ հանձնաժողովի ստեղծմանը, եթե իմ քաղաքական թիմը որոշեր ստեղծել, այս դեպքում էլ ունեմ տղամարդկություն, այս դեպքում ես էլի պիտի ասեմ, որ դեմ եմ, որովհետև չեմ ուզում թոզ փչել զոհերի հարազատների աչքերին»,- նշեց նա: Մարգարիտ Եսայանն ասաց, որ պետք է առաջարկել, դիմել կառավարությանը՝ Մարտի մեկի զոհերի ընտանիքներին նյութական ֆինանսական բարոյական վնաները հատուցելու պահանջով: «Եկեք ասենք՝ ինչո՞ւ մինչև հիմա հատուցված չեն այս մարդիկ, թե չէ մարտի մեկի հանձնաժողով, դատախազ կանչենք, քննչական խմբի ղեկավար կանչենք, մենք այդ ամենը տեսել ենք, դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

Տեսանյութեր

Լրահոս