Լյուդմիլա Սարգսյանը իշխող մեծամասնությանը կոչ է անում չկորցնել ողջամտությունը
ՀՀԿ մեծամասնության մեջ կան ազնիվ պատգամավորներ, որոնք կարևորում են Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը, և վստահ եմ, որ լավ մտածելու դեպքում այդ պատգամավորները կողմ կքվեարկեն: Այս մասին քիչ առաջ ԱԺ-ում հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Նա նշեց, թե դժվար կարողանա ավելի համոզիչ փաստարկներ ներկայացնել, քան հիմնական զեկուցող, ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, բայց կփորձի ևս մեկ անգամ համոզել իր կողմից հարգված պատգամավորներին, թե որքան կարևոր է Մարտի մեկի հարցով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը: «Մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրության մեր բոլոր փորձերը ՀՀԿ-ի կողմից ամեն կերպ խոչընդոտվեցին, որովհետև իշխանությունները, հավանաբար, համոզված են, որ կատարել են հակասահմանադրաան, հակաիրավական գործողություններ: Դա է պատճառը դիմադրության, այլ բացատրություն չկա: Նման քայլերով դուք կիսում եք հանցանքի մեղքը, որ իրականում պատասխանատուները մեզ բոլորիս հայտնի մի քանի մարդիկ են: Ձեր մեջ կան մարդիկ, որոնք մտածում են՝ մենք մերոնց չենք հանձնում: Արդյոք դուք խորհրդարանում հայի՞ն եք ներկայացնում, թե՞ ներկլանային շահերը ձեզ համար ավելին են, քան ժողովրդիի շահերը»,- ասաց Սարգսյանը: Ըստ նրա՝ քվեարկությամբ արտահայտվում է հարցի նկատմամբ Հանրապետականի անձնական շահագրգռվածության չափը: Նա հիշեցրեց, թե Վիկտոր Յանուկովիչի կուսակցությունը իրենից հրաժարվեց՝ դրանով իսկ հնարավորություն ստեղծելով չենթարկվել քրեական պատասխանատվության: «Ձեզ էլ հորդորում եմ չմտնել այն պատասխանատվության տակ, որի համար վաղը անուն առ անուն հիշվելու եք: Կոչ եմ անում չկորցնել ողջամտությունը»,- նշեցնա: