Խորհրդարանական մեծամասնությունն իրեն «Բերկուտ» է պատկերացնում. Ալեքսանդր Արզումանյան

Օրերս ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը առաջարկել էր հարգել Ուկրաինայում իշխանությունների կողմից մահաբեր զենքի կիրառման հետևանքով զոհվածերի հիշատակը, որը հակասական ընդունվեց իշխող մեծամասնության՝ հատկապես ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանի կողմից: Իր ելույթում այսօր պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հանդես եկավ ի պաշտպանության Լևոն Զուրաբյանի: «Մարդը առաջարկ է անում՝ հարգենք զոհվածների հիշատակը, առանց գունավորելու, առանց բանի… Ու դուք միանգամից, թե բա Բերկուտը մարդ էր, բա Բերկուտը: Դա նրանից է, որ դուք՝ մեծամասնությունդ, Մարգարիտի նման մեր ընկերն էլ, ենթագիտակցաբար իրանց Բերկուտ են պատկերացում, որովհետև մեծամասնությունը բերկուտ է: Հրանտ Դինքի ծննդյան կամ մահվան տարեդարձին մի քանի տասնյակ թուրք դուրս է գալիս փողոցներ՝ ես հայ եմ, ես  Դինք եմ ասելով, իսկ ՌԴ-ում, որի հեռուստատսության ազդեցության ներքո ենք էս բաները անում, մարդիկ դուրս են գալսի աում են՝ ես Բերկուտ եմ, մարդասպան եմ, մարդկանց կրակի տված, 40 հոգու վառած դեգեներատ եմ, սա ենք ուզո՞ւմ»: Արզումանյանն ասաց, թե արդարությունը հաղթելու է, եթե ոչ այս, ապա մյուս ընտրական ցիկլում:

Տեսանյութեր

Լրահոս