
Հայկական ատոմակայանի գլխավոր տնօրենը ազատման դիմումներ չի ստացել. «ՀԺ»

«ՀԺ»-Ն գրում է. Հայկական ատոմակայանի գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանը երեկ «ՀԺ»-ի զրույցում հայտնել է, թե չի հավատում, որ ՀԱԷԿ- 400 աշխատողներ կհեռանան Հայաստանից։ Նա նաև ասել է, թե առայժմ ազատման դիմումներ չի ստացել» գրում է «ՀԺ» և շարունակում.
Օրեր առաջ, երբ հայկական ատոմային էլեկտրակայանի բազմաթիվ աշխատակիցներ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիմաց բողոքի ցույց էին անցկացնում՝ ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի, «ՀԺ»-ի թղթնակցին հայտնել էին, որ ավելի քան 400 մարդ պատրաստվում է թողնել ատոմակայանի իր աշխատանքը և հեռանալ իր երկրից։
Այդ նպատակով ըստ ատոմակայանի մասնագետների, իրենք դիմել են ՌԴ միգրացիոն ծառայություն, քննություն հանձնել միջուկային անվտանգությունից և պատրաստվում են նույն աշխատանքը կատարել Ռուսաստանում՝ 3000 դոլարի դիմաց։
Ավելի մանրամասն կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։