
Դատապարտյալի զգալի չափով գույքը յուրացնելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ

Դատապարտյալ Ս. Բ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ դատապարտյալ Ս. Բ.-ի հաղորդման` ՀՀ ոստիկանության քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակում նախաքննության ընթացքում քննիչը պարզաբանումներ, ստուգումներ կատարելու նպատակով վերցրել է իր բջջային հեռախոսը և գումար ու չնայած իր բանավոր բազմաթիվ պահանջներին` դրանք յուրացնելով չի վերադարձրել:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ Հատուկ քննչական ծառայություն