Ինչո՞ւ են կտրել «Արարատցեմենտի» ջուրը. Պարզաբանում է նախարարը (տեսանյութ)
«Արարատցեմենտ» գործարանի շուրջ բարձրացած այս աղմուկն անհասականալի է: Նման հայտարարություն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում արեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:
Ըստ նրա՝ տեսչական վերահսկողությունը սկսվել է դեռևս դեկտեմբեր ամսից, իսկ գործարանի ջուրը փակվել է ընդամենը կես օրով, այն էլ այդ միջոցառումն այդ օրն է իրականացվել, որովհետև ոռոգման շրջանը դեռ չէր սկսվել և գործարանն այդ պահին արտադրական գործունեություն չէր իրականացնում:
Հիշեցնենք, որ «Արարատցեմենտ» գործարանի ջրամատակարարման դադարեցումը ԲՀԿ-ում որակել են որպես Գագիկ Ծառուկյանին ճնշելու փորձ։
Մանրամասները՝ տեսանյութում: