Ջոն Քերին Ռուսաստանին կոչ է արել կատարել 2008 թվականի օգոստոսյան հրադադարի պայմանները
Грузия Online-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հերթական անգամ Ռուսաստանին կոչ է արել կատարել 2008 թվականի օգոստոսին ստորագրված հրադադարի մասին համաձայնագրով նախատեսված պայմանները:
Քերին այս մասին հայտարարել է ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերության հանձնաժողովի լիագումար նիստում, որին մասնակցել է նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին:
Քերին ընդգծել է, որ իրենց համար անընդունելի է Ռուսաստանի կողմից սահմանների ռազմականացումը, արգելապատնեշներ կառուցելը, լարափակոցներ անցկացնելը: Քերին Ռուսաստանին նաև կոչ է արել թույլատրել հումանիտար օգնության մատակարարումը հակամարտության շրջաններ (Աբխազիա ու Հարավային Օսիա):
Դրա հետ մեկտեղ Քերին ողջունել է հակամարտությունները խաղաղ ճանապարհով կարգավորելու Վրաստանի իշխանությունների դիրքորոշումը: