Բրյուսելում տեղի կունենա Վրաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների երկկողմ հանդիպումը

Грузия Online-ի փոխանցմամբ՝  Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան մասնակցելու է ՆԱՏՕ-ի նախարարական նիստին, որը Բրյուսելում անցկացվելու է փետրվարի 26-27-ին: Այս մասին հայտնել է Վրաստանի ՊՆ-ը:

Նշվում է, որ նախարարական նիստը բացելու է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Նիստի օրակարգում են կիբերհանցագործությունները, պաշտպանական հնարավորությունների մեծացումը, Աֆղանստանում իրականացվող առաքելությունը:

Երկրորդ օրը տեղի է ունենալու ՆԱՏՕ-ի ու նրա գործընկեր երկրների, որոնք չեն հանդիսանում դաշինքի անդամ, սակայն մասնակցում են Աֆղանստանի առաքելությանը, պաշտպանության նախարարների հանդիպումը: Իրակլի Ալասանիան Բրյուսելում երկկողմ հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի, Նորվեգիայի ու Աֆղանստանի պաշտպանության նախարարների հետ:

Տեսանյութեր

Լրահոս