
Ռուսաստանն արգելել է ավելի քան 600.000 օտարազգու մուտքը երկիր

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայությունն արգելել է ավելի քան 600.000 օտարազգու մուտքը երկիր: Այս մասին երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ հայտարարել է այդ գերատեսչության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին:
Նա մանրամասնել է, որ այդ արգելքի տակ ընկածների մեծ մասը կազմում են ԱՊՀ երկրների քաղաքացիները: Ռոմոդանովսկու տվյալներով՝ 2013 թվականին Ռուսաստան է ժամանել 17.7 միլիոն մարդ, որոնցից 12.4 միլիոնը եկել է աշխատելու ու վաստակելու նպատակով:
Ռոմոդանովսկին մանրամասնել է, որ ներգաղթյալների 40 տոկոսն աշխատում է օրինական հենքով, իսկ 60 տոկոսը՝ ապօրինի՝ խախտելով երկրում մնալու ռեժիմն ու աշխատանքային գործունեության օրենսդրությունը: