
Ուկրաինան չպետք է ընտրություն կատարի ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև. Ջոն Քերի

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հակամարտությունների գոտում սեռական բռնությունները կանխելու մասին կոնֆերանսի ժամանակ հհայտարարել է, որ Ուկրաինան, հստակեցնելով իր ապագան, չպետք է ընտրություն կատարի ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև:
Նա հավելել է, որ Վաշինգտոնը պատրաստ է Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում աշխատել Մոսկվայի հետ: Քերիի խոսքերով՝ «Մայդանում» կատարված բռնություններն ապշեցրել են ողջ աշխարհին: Միջոցառման մասնակից, Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը հայտարարել է, որ Ուկրաինայի ժողովուրդն ինքը պետք է ընտրի իր ապագան: