Ադրբեջանն ու ԵՄ-ը պլանավորել են Հետընդունման մասին համաձայնագիրը ստորագրել փետրվարի 28-ին
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանն ու ԵՄ-ը պլանավորել են Հետընդունման մասին համաձայնագիրը ստորագրել փետրվարի 28-ին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը:
Նա ընդգծել է, որ համաձայնագրի ստորագրումը տեղի է ունենալու Բրյուսելում: Ադրբեջանն ու ԵՄ-ը նախորդ տարվա նոյեմբերին ստորագրել են վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտնելու Հետընդունման մասին համաձայնագրից հետո:
ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիրը կարող է ուժի մեջ մտնել այս տարվա երկրորդ կեսին: Հետընդունման մասին համաձայնագիրը կարգավորում է սեփական տարածքում այն քաղաքացիներին հետ ընդունելը, որոնք ապօրինաբար բնակվում են այլ երկրներում ու ենթակա են արտաքսման: