Բաժիններ՝

Էշթոնն ու Տիմոշենկոն քննարկել են Ուկրաինայում իրավիճակի կարգավորման գործընթացում ԵՄ-ի դերը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն ու ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնն այսօր Կիևում քննարկել են Ուկրաինան ճգնաժամից դուրս բերելու ուղիները և ԵՄ-ի դերակատարությունը տվյալ գործընթացում:

Հանդիպման ժամանակ խոսք է գնացել նաև եվրաինտեգրմանը Ուկրաինայի վերադարձ կատարելու խնդրին: Էշթոնը կալանավայրից ազատվելու կապակցությամբ շնորհավորել է Տիմոշենկոյին և իր հիացմունքն է հայտնել նրա քաջության համար:

Տիմոշենկոն իր հերթին շնորհակալություն է հայտնել Էշթոնին՝ ժողովրդավարության ու եվրոպական արժեքների համար պայքարում Ուկրաինայի ժողովրդին և անձամբ իրեն ցուցաբերած աջակցության համար: Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև ԵՄ-ի կողմից Ուկրաինային ֆինանսա-տնտեսական օգնություն ցուցաբերելու և Ուկրաինայում նոր կառավարություն ձևավորելու հարցերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս