Հստակ է, որ իմ ազգանունը չեք տեսնի նոր կառավարության կազմում. Օլեգ Տյագնիբոկ
РБК-Украина-ի փոխանցմամբ՝ «Սվոբոդա» կուսակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը հայտարարել է, որ չի ընդգրկվելու նոր կառավարության կազմում: Տյագնիբոկն այս մասին լրագրողներին հայտնել է Գերագույն ռադայի այսօրվա նիստից հետո. «Հստակ է, որ իմ ազգանունը դուք չեք տեսնի նոր կառավարությունում»:
Տյագնիբոկն ընդգծել է, որ իրենք պարտավոր են մինչև հինգշաբթի ձևավորել կոալիցիա ու կառավարություն: Կուսակցապետը չի բացառել, որ «Սվոբոդան» իր թեկնածությունը կառաջադրի մայիսի 25-ին կայանալիք նախագահական արտահերթ ընտրություններում.
«Մոտ ժամանակներս կլինի քաղգործկոմի որոշումը: Մենք որոշում կընդունենք կուսակցության համագումարի անցկացման մասին: Ամենայն հավանականությամբ, մենք կընդունենք դրական որոշում: Վերջնական որոշումը կընդունվի համատեղ քաղաքական պայմանավորվածությունների հաշվի առնմամբ»: