Բաժիններ՝

Կլիչկոն իր թեկնածությունն առաջադրելու է արտահերթ նախագահական ընտրություններում

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն մտադիր է իր թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններում և իրեն չի տեսնում կառավարության կազմում:

Կլիչկոն հայտարարել է. «Այո՛, ես առաջադրելու եմ իմ թեկնածությունն Ուկրաինայի նախագահի պաշտոնում, քանի որ մեծապես վստահ եմ, որ Ուկրաինան ամբողջովին պետք է փոխի խաղի կանոնները: Պետք է լինի արդարություն: Ես հստակ գիտեմ, որ դա կարելի է անել: Ես ինձ չեմ տեսնում նոր կառավարության կազմում»:

Ուկրաինայում վաղաժամ նախագահական ընտրություններն անցկացվելու են այս տարվա մայիսի 25-ին: Դրանց ընտրական կամպանիան մեկնարկել է այսօր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս