Բաժիններ՝

Ուկրաինայի Կոմունիստական կուսակցությունը որոշել է վերածվել ընդդիմության

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Կոմունիստական կուսակցությունը և Գերագույն ռադայում նրա խմբակցությունը որոշել են դառնալ ընդդիմություն: Այս մասին հայտարարել է կուսակցության վերնախավը: Ընդ որում, կոմունիստները քննադատել են երկրի թե՛ ներկայիս, թե՛ նախկին իշխանություններին:

Նրանք ընդգծել են, որ երկրի նախկին ղեկավարությունը որդեգրել էր կործանարար, հակաժողովրդական քաղաքական կուրս, ինչի մասին կոմունիստները քանիցս զգուշացրել են նրան, սակայն դա անտեսվել է: Կոմունիստների խոսքերով՝ երկրի նոր իշխանությունները նույնպես անտեսում են ընտրողների շահերը, «աչք են փակում» երկրում հակակոմունիստական փսիխոզի վրչա:

Նրանք մանրամասնել են, որ նկատի ունեն Լենինի, Հայրենական Մեծ պատերազմի ժամանկվա պաշտպանների հուշարձանների ոչնչացումը, ինչպես նաև Ուկրաինայի կոմունիստական կուսակցության գրասենյակների վրա կատարված հարձակումները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս