Ալեքսեյ Նավալնուն կալանքի տակ են վերցրել 7 օրով. լրագրող (տեսանյութ)
Эхо Москвы ռադիոկայանի լրագրող Դարյա Պեչիկովան Twitter-ի իր էջում գրել է, որ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնուն կալանքի տակ են վերցրել 7 օրով: Ընդդիմադիրը մեղադրվում է ոստիկանության աշխատակցի հրահանգին չենթարկվելու մեջ:
Դատական նիստի ժամանակ հարցաքննել են ոստիկանության գնդապետին, ով հայտարարել է, որ փետրվարի 24-ին Մոսկվայի կենտրոնում «Բոլոտնայա» հրապարակի գործով անցնողներին աջակցություն հայտնելու համար կազմակերպված ակցիայի ժամանակ Նավալնին վանկարկել է մի շարք կարգախոսներ, իսկ ձերբակալման ժամանակ դիմադրել է: Սակայն ձերբակալման տեսանյութում չի երևում ո՛չ դա, ո՛չ էլ մյուսը: