
Գերագույն ռադան Տուրչինովին շնորհել է Ուկրաինայի օրենքները ստորագրելու լիազորություն

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադան ընդունել է «Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովին Ուկրաինայի օրենքներ ստորագրելու լիազորությունների մասին» թիվ 4261 որոշումը:
Տվյալ որոշման օգտին քվեարկել է խորհրդարանի դահլիճում գրանցված 369 պատգամավորից 316-ը: Տվյալ որոշման համաձայն, խորհրդարանը Տուրչինովին օժտել է Ուկրաինայում փետրվարի 21-ից ընդունված օրենքները ստորագրելու լիազորությամբ: Ընդ որում, դա պետք է պահպանվի այնքան ժամանակ մինչև համապատասխան գործառույթները սկսի իրականացնել Ուկրաինայի նոր նախագահը:
Որոշումն ուժի մեջ է մտել ընդունման պահից սկսած: