Ադրբեջանում արգելվել է սալաֆիականությունը
Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Կրոնական կազմավորումների հետ աշխատանքի գծով հանձնաժողովը վերացրել է Մուֆիգաբադ ավանի մզկիթի կրոնական համայնքի գրանցումը: Այս մասին նշված է Պետական հանձնաժողովի տարածած հայտարարությունում:
Դրանում նշված է, որ համայնքը ժամանակին Պետական հանձնաժողովին չի ներկայացրել համապատասխան փաստաթղթերը, ինչի արդյունքում էլ որոշում է ընդունվել տվյալ համայնքի պետական գրանցման վերացման մասին: Պետական հանձնաժողովի ներկայացուցիչները քանիցս հանդիպումներ են ունեցել կրոնական այդ համայնքի անդամների հետ, որպեսզի նրանք իրենց գործունեությունը ծավալեն օրենսդրության պահանջներին համապատասխան:
Ընդգծվում է, որ տվյալ մզկիթում հիմնականում հավաքվում էին սալաֆիները: Գերակայում է այն կարծիքը, որ հենց այդ մզկիթում էին հավաքագրում զինյալների, որոնց հետագայում ուղարկում էին Սիրիա: Ավելի վաղ՝ 2008 թվականին, նույն պատճառով փակվել էր նաև «Աբու Բեքր» մզկիթը: