Բաժիններ՝

Վերջին չորս օրում ՌԴ ԱԱԽ-ի երկրորդ նիստում գլխավորապես քննարկվել է Ուկրաինայի հարցը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր առավոտյան գումարել է Ազգային անվտանգության խորհրդի մշտական անդամների օպերատիվ խորհրդաժողով:

Այս մասին հայտարարել է Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: Վերջինիս խոսքերով՝ խորհրդաժողովի ժամանակ հիմնական ուշադրությունը հատկացվել է Ուկրաինայում իրավիճակի զարգացմանը:

Խորհրդաժողովին մասնակցել են նաև վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Կրեմլի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը, խորհրդարանի երկու պալատների նախագահներ Վալենտինա Մատվիենկոն ու Սերգեյ Նարիշկինը, ԱԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, նրա տեղակալ Ռաշիդ Նուրգալիևը, ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, արտգործնախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ինչպես նաև Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովն ու Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Միխայիլ Ֆրադկովը:

Ընդգծվում է, որ ուժայինների հետ այսօրվա խորհրդաժողովը վերջին 4 օրում երկրորդն է: Նախորդ դեպքում Պուտինը ԱԱԽ-ի նիստ էր գումարել փետրվարի 21-ին՝ բառացիորեն այն ժամանակ, երբ առավոտյան հայտնի դարձավ, որ Ուկրաինայում  ճգնաժամի կարգավորման շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել նախագահ Վիկտոր Յանուկովիչի, ընդդիմության առաջնորդների ու ԵՄ-ի ներկայացուցիչների միջև:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս