Բաժիններ՝

Ուկրաինայի նախագահական նստավայրի փաստաթղթերը հրապարակվելու են YanukovychLeaks կայքում

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Մեժիգորիե նախագահական նստավայրի փաստաթղթեր, որոնցից փախուստից առաջ փորձել են ձերբազատվել Վիկտոր Յանուկովիչի ենթակաները, հրապարակվելու են հատուկ դրա համար ստեղված YanukovychLeaks կայքում:

Լրագրողներն ու ակտիվիստները, որոնք ներկայումս զբաղվում են հայտնաբերված փաստաթղթերի համակարգմամբ, հայտարարել են, որ փետրվարի 22-ին լքված նստավայրի տարածքում ջրասուզակներին հաջողվել է որսալ փաստաթղթերով լեցուն մոտ 200 թղթապանակ:

Այժմ այդ փաստաթղթերը մատչելի են լինելու աշխարհի բոլոր լրագրողների համար: YanukovychLeaks կայքում հրապարակվելու են նաև լրագրողական հետաքննություններ, որոնք հենված կլինեն տվյալ փաստաթղթերի վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728