Օբաման աջակցություն է հայտնել ՌԴ-ի հետ հարաբերությունները կարգավորելու Վրաստանի ձգտմանը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դրականորեն է գնահատել Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու վրացական կողմի ձգտումը: Այս մասին երեկ երեկոյան հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն.

«Վրաստանի այդ ձգտումը գնահատվել է որպես դրական քայլ: Նա (Օբամա) մեզ կոչ է արել կառուցողական լինել նաև հետագայում»: Փանջիկիձեն այս հայտարարությունն արել է ԱՄՆ-ի նախագահի հետ վրացական պատվիրակության հանդիպումից հետո:

Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ԱՄՆ է մեկնել փետրվարի 22-ին: Այցը տևելու է մինչև մարտի 1-ը:

Տեսանյութեր

Լրահոս